Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Օրենքի 41.1-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Օրենքի 41.1-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի 1-ին կետում՝

- «և տվյալ պաշտոնում» բառերը փոխարինել «և մաքսային մարմիններում» բառերով,

- ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«Ընդ որում, մաքսային ծառայողի աշխատած տարիներում հաշվի են առնվում՝

- պաշտոնների դասակարգման համակարգում պաշտոնների ենթախմբի (դիրքի) առաջխաղացման դեպքում՝ մաքսային ծառայողի տվյալ պաշտոնում անընդմեջ աշխատելու տարիները,

- պաշտոնների դասակարգման համակարգում պաշտոնների ենթախմբի (դիրքի) իջեցման դեպքում՝ մաքսային ծառայողի տվյալ և ավելի բարձր ենթախմբի (դիրքի) պաշտոնում անընդմեջ աշխատած տարիները,

- պաշտոնների դասակարգման համակարգում պաշտոնների ենթախմբում (դիրքում) պաշտոնի փոփոխության դեպքում՝ մաքսային ծառայողի տվյալ ենթախմբի (դիրքի) պաշտոններում անընդմեջ աշխատած տարիները.».

բ) 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված աղյուսակ 1-ի «Մ/Ծ առաջատար պաշտոններ» սյունակում՝

- «վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի գլխավոր մաքսային տեսուչ» բառերից հետո ավելացնել «վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի հերթափոխի պետ» բառերը,

- «վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի բաժանմունքի պետ» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի բաժանմունքի պետ, վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետի տեղակալ» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։