Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասում՝

- «հաջորդող խմբին» բառերը փոխարինել «հաջորդող կամ նախորդող խմբերին» բառերով,

- «մաքսային ծառայողներից» բառերից հետո ավելացնել «կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձանցից, որոնք բավարարում են սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները,» բառերը,

- ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«Մաքսային ծառայության պաշտոնների տվյալ կամ դրան հաջորդող կամ նախորդող խմբին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձանցից նշանակում չկատարվելու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կարող է հնգօրյա ժամկետում նշանակում կատարել մաքսային ծառայության կադրերի ռեզերվից՝ առաջնությունը տալով մաքսային ծառայության ավելի երկարատև ստաժ ունեցող մաքսային ծառայողներին:».

բ) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Փակ մրցույթին կարող են մասնակցել մաքսային ծառայողները, ինչպես նաև մաքսային, հարկային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմիններում, դատաիրավական մարմիններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները, ընդ որում` առաջատար պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, իսկ գլխավոր պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։