Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում՝
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Մաքսային ծառայության կրտսեր պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կարող է տասնհինգօրյա ժամկետում մաքսային ծառայության տվյալ կամ նախորդող խմբին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձանցից, որոնք համապատասխանում են սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջներին, կատարել նշանակում:
Մաքսային ծառայության պաշտոնների տվյալ կամ նախորդող խմբին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձանցից նշանակում չկատարվելու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կարող է հնգօրյա ժամկետում նշանակում կատարել մաքսային ծառայության կադրերի ռեզերվից՝ առաջնությունը տալով մաքսային ծառայության ավելի երկարատև ստաժ ունեցող մաքսային ծառայողներին:».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս՝
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում մաքսային ծառայության կրտսեր պաշտոնում նշանակում չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է բաց մրցույթ: Բաց մրցույթին կարող են մասնակցել մաքսային ծառայողները և սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները:»: