Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Հայաստանի Հանրապետության ստանդարտների հրատարակման իրավունքը պատկանում է ստանդարտների ազգային ինստիտուտին:
Ազգային ստանդարտների հրատարակումը դրանց տպագրական հրատարակումներն են և տեղեկատվական համակարգում ընդհանուր օգտագործման դրանց էլեկտրոնաթվային ձևերը։».
2) 3-րդ կետի առաջին պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը, իսկ երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը և դրա տրամադրումը (բացառությամբ տեխնիկական պայմանների) իրականացնում է ստանդարտների ազգային ինստիտուտը՝ պայմանագրային հիմունքներով։ Տեխնիկական պայմանների տրամադրման բացառիկ իրավունքը պատկանում է այդ փաստաթղթի բնօրինակի տնօրինողին։».
3) հանել 1-ին և 3-րդ կետերից «տեխնիկական կանոնակարգեր» և 3-րդ կետից «(բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի)» բառերը: