Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«դ) ստանդարտ՝ իրավասու մարմնի կողմից ընդունված փաստաթուղթ, որով սահմանվում են համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ կամ արտադրանքի համար բնութագրեր կամ դրանց հետ կապված արտադրման գործընթացներ և մեթոդներ, որոնց համապատասխանությունը պարտադիր չէ։ Այն կարող է ընդգրկել նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջներ.».

2) «զ» և «է» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«զ) տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչ՝ փաստաթուղթ, որով սահմանվում են դասակարգման օբյեկտների և դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուները, և որը պարտադիր է կիրառման պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական շտեմարանների ստեղծման ու միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման ժամանակ.

է) ստանդարտացման ազգային մարմին՝ ստանդարտացման բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարումն իրականացնող մարմին.».

3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «թ» և «ժ» ենթակետեր`

«թ) ստանդարտների ազգային ինստիտուտ՝ ստանդարտացման ազգային մարմնի ենթակայության կազմակերպություն, որն իր լիազորության սահմաններում իրականացնում է պետական քաղաքականություն ստանդարտացման բնագավառում.

ժ) ռիսկի աստիճան՝ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, կենդանիների և բույսերի կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհին վնաս պատճառելու հավանականություն` հաշվի առնելով այդ վնասի ծանրությունը (չափերը):»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։