Հոդված 5
Հոդված 5.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ հոդվածով՝
«Հոդված 3.1. Ստանդարտացման սկզբունքները
Ստանդարտացումն իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան՝
ա) ստանդարտների կամավոր (ոչ պարտադիր) կիրառում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքի.
բ) ստանդարտների մշակման ժամանակ շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության ապահովում.
գ) ազգային ստանդարտների մշակման համար որպես հիմք միջազգային ստանդարտների կիրառում, բացառությամբ այն ստանդարտների, որոնցում անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
դ) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին հակասող ստանդարտների ընդունման անթույլատրելիություն:»: