Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 13.

Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Ստանդարտացման ազգային մարմինը՝

ա) մշակում և իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է պետական քաղաքականությունը ստանդարտացման բնագավառում.

բ) համապատասխան շահագրգիռ մարմինների առաջարկությունների հիման վրա նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագիրը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի մշակման ծրագիրը.

գ) հաստատում և գործողության մեջ է դնում ազգային ստանդարտները.

դ) ընդունում է դասակարգիչները, բացառությամբ 8-րդ հոդվածով նախատեսված սոցիալ-տնտեսական ոլորտի դասակարգիչների.

ե) իրականացնում է տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ծանուցումը.

զ) համակարգում է ստանդարտների ազգային ինստիտուտի գործունեությունն իրեն վերապահված իրավասությունների սահմաններում:».

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Ստանդարտների ազգային ինստիտուտը՝

ա) ընդունում է ազգային ստանդարտները.

բ) ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների և այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը.

գ) կազմակերպում է միջազգային, միջպետական, ազգային ստանդարտների նախագծերի փորձաքննությունը.

դ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպություններում.

ե) մասնակցում է միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման աշխատանքներին.

զ) հրատարակում է ազգային ստանդարտները.

է) ստեղծում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները և համակարգում դրանց գործունեությունը.

ը) ստեղծում և վարում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը.

թ) կազմակերպում է ստանդարտացման բնագավառում կադրերի մասնագիտացում և վերապատրաստում, համապատասխանության գնահատման բնագավառում՝ մասնագետների համապատասխան ուսուցում և որպես փորձագետներ որակավորում, դրանց արդյունքների հիման վրա նշված բնագավառներում շնորհում է համապատասխան վկայագրեր.

ժ) իրականացնում է ազգային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների, նորմերի և հանձնարարականների, ինչպես նաև դասակարգիչների, տեխնիկական պայմանների և դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը):»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։