Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին կետում «ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով» բառերը փոխարինել «տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության միասնական համակարգի ստանդարտներով» բառերով, և ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝
«Սոցիալ-տնտեսական ոլորտի (այդ թվում` կանխատեսումների, վիճակագրական հաշվառման, բանկային գործունեության, հարկման, միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական համակարգերի և ռեսուրսների ստեղծման) դասակարգիչների մշակման, ընդունման, գործարկման և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։».
2) 2-րդ կետում «ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով» բառերը փոխարինել «տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության միասնական համակարգի ստանդարտներով» բառերով։