Անցնել բովանդակությանը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸԳլուխ 18 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

Հոդված 102. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու դեպքերը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 102. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու դեպքերը

1. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես՝

1) բաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝

ա) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը,

բ) դիտավորությամբ ոչ մեծ կամ միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,

գ) առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,

դ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո,

ե) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:

2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝

ա) ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,

բ) վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,

գ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,

դ) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն տասնութ տարին կրելուց հետո.

3) կիսափակ ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝

ա) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,

բ) ցմահ ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն տասնհինգ տարին կրելուց հետո:

2. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի պատիժը կատարելու ցանկացած ժամանակ՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած բացասական վարքագիծը կամ վերջինիս գրավոր դիմումը: Անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը չի կարող փոխվել կիսափակ կամ փակ ուղղիչ հիմնարկի: Արգելվում է փոխել անզգուշությամբ կատարած հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահաս անձի նկատմամբ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի:

(102-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.06.06 ՀՕ-120-Ն, 03.06.19 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։