ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸԳլուխ 13 · ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 66. Դատապարտյալի գրանցումը
Հոդված 66. Դատապարտյալի գրանցումը
1. Դատապարտյալը ուղղիչ հիմնարկ փոխադրվելուց անմիջապես հետո գրանցվում է դրա համար նախատեսված մատյաններում և անհատական քարտերում:
2. Յուրաքանչյուր դատապարտյալի համար վարվում է անձնական գործ: Անձնական գործը պետք է ներառի նրա անձին և պատիժը կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ, այդ թվում՝ դատապարտյալի նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցի մասին, ուղղիչ հիմնարկ ընդունելու և պատժից ազատելու ամսաթվերը: Անձնական գործին կարող են ծանոթանալ դատապարտյալը և միայն նման լիազորություն ունեցող անձը:
3. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը երաշխավորում է դատապարտյալի անձնական տվյալների պաշտպանվածությունը հասարակական հետաքրքրասիրությունից: