ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸԳլուխ 18 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
Հոդված 108. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի` պատիժը կրելու առանձնահատկությունները
Հոդված 108. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի` պատիժը կրելու առանձնահատկությունները
1. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի խնդրանքով կամ նրա կամ նրա խցակիցների անձնական անվտանգությանն սպառնացող վտանգի դեպքում քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալը կարող է տեղափոխվել մենախուց: Տվյալ դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է՝ հաշվի առնելով դատապարտյալին խցում պահելու` ներքին կանոնակարգով սահմանված պահանջները:
2. Դատապարտյալն ամենօրյա մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունք ունի:
3. (մասն ուժը կորցրել է 03.06.19 ՀՕ-52-Ն)
(108-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.06.19 ՀՕ-52-Ն)