Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-27-ից մինչև 2019-08-04։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸԳլուխ 14 · ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 70. Կանոնակարգն ուղղիչ հիմնարկում և դրա հիմնական պահանջները

գործել է մինչև 2019-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 70. Կանոնակարգն ուղղիչ հիմնարկում և դրա հիմնական պահանջները

1. Կանոնակարգն ուղղիչ հիմնարկում օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պատիժը կատարելու ու կրելու կարգի և պայմանների ամբողջությունն է:

2. Ուղղիչ հիմնարկներում սահմանված կանոնակարգի նպատակն է՝

1) ապահովել ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու՝ մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններ.

2) հնարավորինս նվազեցնել ազատազրկման և ազատության մեջ գտնվելու միջև եղած հոգեբանական տարբերությունները.

3) ապահովել կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ.

4) աջակցել դատապարտյալին՝ նրանում ձևավորելու և զարգացնելու այնպիսի հմտություններ և ունակություններ, որոնք կօգնեն նրան պատժից ազատվելուց հետո կազմակերպելու հետագա կյանքը:

3. Ուղղիչ հիմնարկի կանոնակարգի հիմնական պահանջներն են դատապարտյալի պարտադիր տարբերակված մեկուսացումը հասարակությունից և սույն օրենսգրքով սահմանված դեպքերում՝ այլ դատապարտյալներից, ինչպես նաև դատապարտյալի կողմից իր պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, դատապարտյալին պահելու տարբեր պայմանների նախատեսումը՝ ելնելով դատապարտյալի անձից և նրա վարքագծից, կատարված հանցագործության բնույթից ու հասարակական վտանգավորության աստիճանից, ինչպես նաև նրա նկատմամբ մշտական հսկողություն սահմանելը՝ նրա կողմից նոր հանցագործություններ կամ այլ հակաօրինական արարքներ կատարելու հնարավորությունը բացառելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։