ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Քրեակատարողական օրենսդրության գործողությունը ժամանակի ընթացքում և տարածության մեջ
Հոդված 3. Քրեակատարողական օրենսդրության գործողությունը ժամանակի ընթացքում և տարածության մեջ
1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը կիրառվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
2. Պատիժների կատարումը կարգավորվում է կատարելու պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ: Պատիժները կատարելու և պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու և կրելու կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքներն ու իրավական այլ ակտեր հետադարձ ուժ չունեն: