Հոդված 98. Դատապարտյալին պատժախցում պահելու պայմանները
Հոդված 98. Դատապարտյալին պատժախցում պահելու պայմանները
1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել՝
1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.
4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) հեռախոսակապից օգտվելը:
2. (մասն ուժը կորցրել է 28.06.19 ՀՕ-103-Ն)
2.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:
2.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին ուղղիչ հիմնարկի պետի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում:
2.3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակում կիրառելիս պետք է հիմնավորվեն պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:
3. Պատժախցում պահվող դատապարտյալի նյութակենցաղային ապահովման պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։
4. Պատժախցում պահվող դատապարտյալը գտնվում է բժշկական հսկողության ներքո:
5. Պատժախցում պահվող դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցը կարող է վաղաժամկետ դադարեցվել բժշկի եզրակացության հիման վրա:
(98-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-15-Ն, խմբ., փոփ., լրաց. 28.06.19 ՀՕ-103-Ն)
(հոդվածի 05.02.19 ՍԴՈ-1442 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 28.06.19 ՀՕ-103-Ն օրենքի 5-րդ հոդվածի փոփոխությամբ)