ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 10 · ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 41. Ուղղիչ աշխատանքները կատարելը
Հոդված 41. Ուղղիչ աշխատանքները կատարելը
1. Ուղղիչ աշխատանքների կատարումն ապահովում է քրեակատարողական տեսչությունը:
2. Ուղղիչ աշխատանքների դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) պատիժը կրում է իր հիմնական աշխատանքի վայրում կամ քրեակատարողական տեսչության նշանակմամբ՝ դատապարտյալի բնակության շրջանի այլ վայրերում:
3. Դատապարտյալի հաշվառումը, դատապարտյալի կողմից պատիժը կրելու կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ հսկողությունն իրականացնում է, ինչպես նաև պատիժը կրելու կարգը և պայմանները նրան բացատրում է քրեակատարողական տեսչությունը: