Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-08-22-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 35. ՏՈՒԳԱՆՔԸ

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 35. ՏՈՒԳԱՆՔԸ

1. Տուգանքը նշանակվում և գանձվում է լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ (հրամանով): Եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը համաձայն չէ տուգանքի նշանակման որոշման հետ, ապա լիազորված պետական կառավարման մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է հետևյալ չափերով և դեպքերում`

ա) խախտվել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը` հարյուր հազար դրամի չափով.

բ) խախտվել է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը` երկու հարյուր հազար դրամի չափով.

գ) խախտվել են սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները` երկու հարյուր հազար դրամի չափով.

դ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերի կամ 5-րդ մասի համաձայն նախազգուշացում կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկնվել է նույն խախտումը` հարյուր հազար դրամի չափով.

ե) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերում կամ 5-րդ մասում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` երկու հարյուր հազար դրամի չափով.

զ) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով ապահովագրական գումարի արգելված փաստացի նվազեցրած (կամ պակասեցրած) չափով.

է) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով ապահովագրական գումարի արգելված փաստացի գերազանցած չափով.

ը) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` հարյուր հազար դրամի չափով.

թ) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` հարյուր հազար դրամի չափով.

ժ) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «է» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` երկու հարյուր հազար դրամի չափով.

ժա) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` հարյուր հազար դրամի չափով.

ժբ) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` վճարված ապահովագրական հատուցման չափով.

ժգ) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` վճարված ապահովագրական հատուցման չափով.

ժդ) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «ժա» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` երկու հարյուր հազար դրամի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տուգանքի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքն ավելացվում է հինգ հարյուր հազար դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) պարբերաբար ուշ ներկայացնելու, կամ դրանցում անարժանահավատ, կամ օրենսդրության խախտումներով տվյալներ արտացոլելու, կամ օրենսդրության այլ խախտումների համար լիազոր մարմինը կարող է ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների նկատմամբ տուգանք կիրառելու հայցով դիմել դատարան` երկու հարյուր հազար դրամի չափով:

5. Ապահովագրական գործունեություն իրականացնողի նկատմամբ, եթե տուգանք նշանակելու համար առկա են մեկից ավելի հիմքեր, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի, տուգանքը կիրառվում է յուրաքանչյուր հիմքով:

6. Եթե սահմանված ժամկետում լիազորված պետական կառավարման մարմին չի ներկայացվում տուգանքի վճարման անդորրագիրը, ապա չվճարված տուգանքը ենթակա է բռնագանձման դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։