Հոդված 10. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ
Հոդված 10. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ
1. Ապահովագրողը պարտավոր է գործակալի առկայության դեպքում հաստատել նրա գործունեության կանոնակարգը, որի օրինակելի ձևը, դրանում ներառվող պայմանները և առանձնահատկությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգը պետք է ներառի գործակալի համապատասխանության չափանիշները և որակավորման կարգը, նրա լիազորությունները, նրան վերապահված գործառնությունները և առանձնահատկությունները, գործունեության շրջանակները, գործակալին ապահովագրական վկայագրերի հանձնման, չվաճառված վկայագրերի վերադարձման և նրա կողմից հավաքագրված ապահովագրավճարների` ապահովագրողի մոտ մուտքագրման կարգը և ժամկետները:
3. Ապահովագրողի կառավարման մարմինը կամ գործադիր տնօրենը գործակալների գործունեության կանոնակարգը հաստատելիս պարտավոր է այդ կանոնակարգով սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգում նախատեսված դրույթները, ինչպես նաև կարող է սահմանել գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգում չնախատեսված դրույթներ, որոնք չպետք է հակասեն օրենսդրությանը և գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգին:
4. Գործակալների գործունեության կանոնակարգը պետք է ներկայացվի լիազորված պետական կառավարման մարմին այն հաստատվելուց հետո` 10-օրյա ժամկետում: