Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-08-22-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 19. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ

1. Ապահովագրողները պարտավոր են իրենց կողմից կնքված ապահովագրական պայմանագրերի գծով ձևավորել ապահովագրական պահուստներ, որոնք պետք է լինեն հուսալի և ապահով բոլոր ապագա վճարումների համար:

2. Ապահովագրական պահուստների տեսակները, ինչպես նաև դրանց ձևավորման և տեղաբաշխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ապահովագրողները կարող են, լիազորված պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելով, ձևավորել ստանձնած ապահովագրական ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման նպատակով կանխարգելիչ միջոցառումների պահուստներ:

4. Ապահովագրողները պարտավոր են`

ա) ապահովագրական պահուստները տեղաբաշխել Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած ներդրումներում` առաջնորդվելով ապահովադիրների (ապահովագրված անձանց և շահառուների) շահերի պաշտպանության, ռիսկի դիվերսիֆիկացիայի և նվազեցման, ինչպես նաև կազմակերպության ֆինանսական կայունության, վճարունակության և իրացվելիության ապահովման սկզբունքներով.

բ) ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական պարտավորությունների ծավալը չնվազեցնել սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նկարագրված դեպքերում վերաապահովագրողներին փոխանցված պարտավորությունների չափով:

5. Ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգով կարող են սահմանվել ապահովագրական պահուստների հիմնական տեսակները, դրանց հաշվարկման մեթոդները, ապահովագրական պահուստների հաշվարկման համար ապահովագրության տեսակների խմբերի դասակարգումը, ապահովագրական պահուստների ձևավորման հիմնական սկզբունքները, ապահովագրողների կողմից գործավարման ծախսերին ուղղվող ապահովագրավճարների սահմանաչափերը, ապահովագրական պահուստների հաշվարկման ձևերը և դրանց լրացման կարգը, ապահովագրական պահուստների տեղաբաշխման ուղղություններն ու սահմանաչափերը, ապահովագրական պահուստների տեղաբաշխման համար թույլատրելի և անթույլատրելի ակտիվները, դրույթներ` լրացուցիչ ապահովագրական պահուստների հաշվարկման մեթոդների սահմանման մասին: Ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգով կարող են սահմանվել նաև այլ դրույթներ:

6. Ապահովագրական պահուստների չափերի պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գործադիր տնօրենը (վարչության նախագահը), բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրական պահուստի սահմանային չափի խախտումը տեղի է ունեցել այն մարմնի որոշման հետևանքով, որի կատարումը պարտադիր էր գործադիր տնօրենի (վարչության նախագահի) համար: Ապահովագրական պահուստների հաշվարկման պահանջների կատարման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։