Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Միության անունից միջազգային պայմանագրի ստորագրումն իրականացվում է Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա՝ միջազգային պայմանագրի նախագծի մասով համապատասխան ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելուց հետո։

2. Միջազգային պայմանագրի ստորագրումն իրականացվում է անդամ պետությունների և Միության կողմից՝ բացառությամբ այն դեպքի, երբ Բարձրագույն խորհրդի կողմից որոշում է ընդունվում միջազգային պայմանագրի ստորագրման այլ ձևաչափի վերաբերյալ:

3. Միջազգային պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ որոշում ընդունելիս Բարձրագույն խորհուրդը նշանակում է Միության մարմնի այն անձին, որը լիազորված է Միության անունից միջազգային պայմանագիրն ստորագրելու համար՝ Միության իրավասությանը դասվող մասով։

4. Ստորագրման համար Բարձրագույն խորհրդի կողմից հավանության արժանացած՝ միջազգային պայմանագրի նախագծում Միության անունից միջազգային պայմանագիրն ստորագրելու համար լիազորված՝ Միության մարմնի անձի կողմից չեն կարող կատարվել փոփոխություններ՝ բացառությամբ տեխնիկական բնույթի փոփոխությունների։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։