Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկը հետագայում ուսումնասիրելու նպատակահարմարության շուրջ բոլոր անդամ պետությունների համաձայնության դեպքում Հանձնաժողովն ապահովում է նշված հարցի ուսումնասիրումը Հանձնաժողովի կոլեգիային առընթեր համապատասխան խորհրդատվական մարմինների շրջանակներում և անցկացնում է միջազգային պայմանագիր կնքելու տնտեսական նպատակահարմարության նախնական վերլուծություն՝ հաշվի առնելով անդամ պետությունների այն դիրքորոշումները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է՝ սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։

2. Երրորդ կողմի կողմից ներկայացված՝ միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկը հետագայում ուսումնասիրելու նպատակահարմարության շուրջ մեկ կամ մի քանի անդամ պետության համաձայնության բացակայության դեպքում Հանձնաժողովը Միության դիրքորոշման վերաբերյալ տեղեկացնում է երրորդ կողմին՝ անդամ պետությունների հետ նախապես համաձայնեցված համապատասխան պատասխան ուղարկելու միջոցով։

3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցառումների անցկացման արդյունքներով Հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան, ապահովում է, այդ թվում՝ միջազգային պայմանագիր կնքելու նպատակահարմարության մասին վերլուծական տեղեկանք ներառող նյութերի նախապատրաստումը՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից ուսումնասիրման համար։ Նյութերի մեջ ներառվում են նաև (առկայության դեպքում) միջազգային պայմանագրի տեքստը կամ միջազգային պայմանագրի նախագիծը (Միության մարմինների աշխատանքային լեզվով թարգմանությամբ) կամ դրա հայեցակարգային դրույթները՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված դեպքի։

4. Միջազգային պայմանագրի նախագծի հայեցակարգային դրույթները, որպես կանոն, ներառում են միջազգային պայմանագիր կնքելու հիմնական նպատակներին ու խնդիրներին, միջազգային պայմանագրի մեջ կարգավորման ենթակա հիմնական հարցերին առնչվող դրույթներ։

Միջազգային պայմանագրի նախագծի հայեցակարգային դրույթների նախապատրաստումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների հետ համատեղ, այդ թվում՝ երրորդ կողմի հետ խորհրդակցությունների (դրանց անցկացման դեպքում) արդյունքների հիման վրա։

Միջազգային պայմանագիր կնքելու հարցը 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» XXIV հոդվածի 8-րդ կետի իմաստով ուսումնասիրելու դեպքում միջազգային պայմանագրի նախագծի հայեցակարգային դրույթները նախապատրաստվում են միջազգային պայմանագիր կնքելու նպատակահարմարությունն ուսումնասիրելու հարցերով համատեղ հետազոտական խմբի շրջանակներում (այսուհետ՝ համատեղ հետազոտական խումբ) և ներկայացվում են Հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը, ինչպես նշված է սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետում։

5. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված վերլուծական տեղեկանքը պետք է ներառի՝

ա) միջազգային պայմանագրի կնքման ենթադրվող տնտեսական հետևանքների վերաբերյալ տեղեկություններ՝ ներառյալ անդամ պետությունների համար այդ պայմանագրի կնքման հետ կապված հնարավոր առավելությունների ու ռիսկերի վերաբերյալ տեղեկությունները

բ) միջազգային պայմանագրի կնքման հնարավոր ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն.

գ) միջազգային պայմանագրի կնքման առնչությամբ երրորդ կողմի մտադրության վերաբերյալ տեղեկություններ:

6. Սույն հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետում նշված տեղեկությունները հստակեցնելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի կոլեգիային առընթեր համապատասխան խորհրդատվական մարմնի շրջանակներում նշված հարցը համաձայնեցնելուց հետո Հանձնաժողովի կողմից երրորդ կողմի հետ անցկացվում են նախնական խորհրդակցություններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։