Հոդված 13
Հոդված 13
1. Միջազգային պայմանագիր ստորագրելու և (կամ) միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ իր համաձայնությունն արտահայտելու դեպքում Միությունը կարող է վերապահում կատարել, եթե այլ բան նախատեսված չէ հենց այդ միջազգային պայմանագրի դրույթներով կամ միջազգային իրավունքի այլ կիրառելի նորմերով։
2. Միության անունից վերապահման մասին որոշումը Բարձրագույն խորհրդի կողմից ընդունվում է միջազգային պայմանագիրն ստորագրելու և (կամ) Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնության արտահայտման մասին որոշումն ընդունելու հետ միաժամանակ:
3. Եթե միջազգային պայմանագրով այլ բան սահմանված չէ, ապա Միության անունից վերապահումները կարող են հանվել ցանկացած ժամանակ։ Միության անունից վերապահումները հանելն իրականացվում է Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա։
4. Միջազգային պայմանագրի վերաբերյալ երրորդ կողմի կողմից արված վերապահման ընդունումը Միության կողմից կամ դրա դեմ Միության առարկումն իրականացվում է Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա՝ հենց այդ միջազգային պայմանագրի դրույթներին և միջազգային իրավունքի այլ կիրառելի նորմերին համապատասխան: