Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ երրորդ կողմի հետ բանակցությունները (այսուհետ՝ բանակցություններ) անցկացվում են Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա։

2. Բանակցություններն անցկացվում են բանակցային պատվիրակության կողմից, որի կազմի մեջ ներառվում են անդամ պետությունների ու Հանձնաժողովի ներկայացուցիչները (այսուհետ՝ բանակցային պատվիրակություն)՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող հրահանգներին համապատասխան։

3. Բանակցություններ անցկացնելու վերաբերյալ հրահանգների նախագիծը մշակվում է՝ հաշվի առնելով միջազգային պայմանագրի նախագծի հայեցակարգային դրույթները՝ Հանձնաժողովի և անդամ պետությունների կողմից համատեղ՝ բանակցություններ սկսելու վերաբերյալ Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա, և ուսումնասիրվում է Հանձնաժողովի կոլեգիային առընթեր համապատասխան խորհրդատվական մարմնի շրջանակներում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։