Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն համաձայնագրով սահմանվում է երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների (այսուհետ՝ երրորդ կողմ) հետ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) այնպիսի միջազգային պայմանագրեր կնքելու, դրանց գործողությունը դադարեցնելու ու կասեցնելու կարգը, որոնց կարգավորման առարկայի մասով Միությունն օժտված է անհրաժեշտ իրավասությամբ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր) համապատասխան։

Միության կողմից միջազգային պայմանագրեր կնքվելիս անդամ պետությունների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) փոխգործակցության կարգը (այսուհետ՝ փոխգործակցության կարգ) սահմանվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։

Բաժին II

Միջազգային պայմանագիր կնքելու առաջարկը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։