Հոդված 12
Հոդված 12
1. Եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հանձնաժողովը երրորդ կողմին տեղեկացնում է Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունն արտահայտելու մասին՝ սույն համաձայնագրի 11-րդ հոդվածում նշված՝ Բարձրագույն խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում՝ Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծանուցումն ուղարկելու կամ համապատասխան փաստաթուղթն ի պահ հանձնելու միջոցով:
2. Միության՝ միջազգային պայմանագրին միանալու դեպքում այդպիսի միջազգային պայմանագրի ավանդապահին ի պահ է հանձնվում Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունն արտահայտելու մասին վկայող փաստաթուղթը, եթե հենց այդ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Միության անունից այդպիսի փաստաթղթի ստորագրումն իրականացվում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կողմից։
3. Ոչ ուշ, քան միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը երրորդ կողմի կողմից կատարվելու մասին ծանուցումը երրորդ կողմից ստանալու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովն այդ մասին տեղեկացնում է անդամ պետություններին:
Հանձնաժողովն անդամ պետություններին ծանուցում է նաև միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին։