Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Միջազգային պայմանագրերը, որոնց առնչությամբ Միությունը համաձայնություն է հայտնել դրանց պարտադիր լինելու վերաբերյալ, միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ տեղեկատվությունը Միության պաշտոնական կայքում ենթակա են պաշտոնական հրապարակման:

2. Անդամ պետություններում միջազգային պայմանագրերի հրապարակումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով:

3. Միության պաշտոնական կայքում միջազգային պայմանագրի հրապարակման ամսաթիվը համարվում է Միության շրջանակներում դրա պաշտոնական հրապարակման ամսաթիվը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։