Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելը, միջազգային պայմանագրից Միության դուրս գալը կամ դրա գործողությունը կասեցնելն իրականացվում են հենց այդ միջազգային պայմանագրի դրույթներին կամ միջազգային իրավունքի այլ կիրառելի նորմերին համապատասխան։

2. Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ առաջարկը Հանձնաժողով է ներկայացվում Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի անունով՝ անդամ պետության կամ Հանձնաժողովի խորհրդի անդամի կողմից։

3. Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ առաջարկ ներկայացվելու մասին տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ուղարկվում է անդամ պետություններ։

4. Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ առաջարկն ուսումնասիրելուց հետո անդամ պետություններն իրենց դիրքորոշումների մասին Հանձնաժողովին տեղեկացնում են փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում։

5. Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ առաջարկին բոլոր անդամ պետությունների կողմ լինելու դեպքում այդ առաջարկը ներկայացվում է Հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով սահմանված կարգով (Հանձնաժողովի խորհրդի կողմից ուսումնասիրվող նյութերին կցելով Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու հիմքերի, կարգի, հնարավորության և հետևանքների մասին վերլուծական տեղեկանքը, միջազգային պայմանագրի պատճենը և այլ նյութեր):

Նախքան Հանձնաժողովի խորհրդի կողմից միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ առաջարկն ուսումնասիրելը՝ Հանձնաժողովի կոլեգիան անդամ պետությունների հետ համատեղ, իրավասու է, անհրաժեշտության դեպքում, երրորդ կողմի հետ քննարկելու միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը դադարեցնելու հետ կապված կարգը, ընթացակարգերը, հետևանքները և այլ հարցեր:

6. Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու հարցի ուսումնասիրումը Բարձրագույն խորհրդի կողմից իրականացվում է անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո։

7. Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու, ինչպես նաև կասեցված միջազգային պայմանագրի գործողությունը վերսկսելու մասին որոշումը Բարձրագույն խորհրդի կողմից ընդունվում է բոլոր անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո:

Բարձրագույն խորհրդի կողմից ընդունված որոշման մասին ծանուցումը երրորդ կողմ է ուղարկվում սույն համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։