Հոդված 18
Հոդված 18
Միջազգային պայմանագրի բնօրինակը միջազգային պայմանագրի ստորագրման օրվանից 10 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում ի պահ է հանձնվում Հանձնաժողովին:
Միջազգային պայմանագրի հաստատված պատճենները Հանձնաժողովի կողմից անդամ պետություններ են ուղարկվում միջազգային պայմանագիրն ստորագրելու կամ ավանդապահից հաստատված պատճեններն ստանալու օրվանից 10 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում (միջազգային պայմանագրին միանալու դեպքում):
Միջազգային պայմանագրի՝ Միության մարմինների աշխատանքային լեզվով (այն դեպքում, երբ այն միջազգային պայմանագրի լեզուն չէ) թարգմանությունն իրականացվում է Հանձնաժողովի կողմից, համաձայնեցվում է անդամ պետությունների հետ և միջազգային պայմանագրի հաստատված պատճենի հետ միաժամանակ ուղարկվում է անդամ պետություններ:
Միջազգային պայմանագրի տեքստի՝ սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված թարգմանությունը Միության մարմինների աշխատանքային լեզվով, միջազգային պայմանագրի նախագծի՝ սույն համաձայնագրի 9-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված թարգմանությունը, միջազգային պայմանագրի նախագծի՝ սույն համաձայնագրի 9-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված թարգմանությունն անդամ պետությունների պետական լեզուներով, ինչպես նաև համատեղ հետազոտական խմբի ամփոփիչ զեկույցի նախագծի՝ սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված թարգմանությունը Միության մարմինների աշխատանքային լեզվով իրականացվում են Հանձնաժողովի կողմից՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող կարգով։