Հոդված 2
Հոդված 2
1. Միջազգային պայմանագիր կնքելու առաջարկը կարող է ներկայացվել անդամ պետության, Հանձնաժողովի խորհրդի անդամի կամ երրորդ կողմի կողմից։
Հանձնաժողովի կոլեգիան կարող է սահմանված կարգով դիմել Հանձնաժողովի խորհրդի անդամներին՝ միջազգային պայմանագիր կնքելու հարցը նախաձեռնելու խնդրանքով։
2. Միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկը գրավոր ուղարկվում է Հանձնաժողով։
3. Հանձնաժողովի կոլեգիայի նախագահն անդամ պետությունների կառավարություններին տեղեկացնում է այդպիսի առաջարկ ստանալու մասին՝ փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում։
4. Անդամ պետություններն ուսումնասիրում են միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկը, անհրաժեշտության դեպքում անցկացնում են խորհրդակցություններ և Հանձնաժողովին փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում գրավոր տեղեկացնում են իրենց դիրքորոշումների մասին։
Անդամ պետությունների դիրքորոշումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ուղարկվում է անդամ պետություններ՝ փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում։