Հոդված 4
Հոդված 4
1. Միջազգային պայմանագրի կնքմանն առնչվող հարցի ուսումնասիրման արդյունքներով Հանձնաժողովի խորհուրդն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
սույն համաձայնագրի III բաժնին համապատասխան՝ համատեղ հետազոտական խումբ ստեղծելու մասին.
բանակցություններ սկսելու հարցը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (այսուհետ՝ Բարձրագույն խորհուրդ) ուսումնասիրմանը ներկայացնելու և միջազգային պայմանագրի նախագծի հայեցակարգային դրույթները հաստատելու մասին։
2. Միջազգային պայմանագրին միանալու հարցի ուսումնասիրման դեպքում Հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունում անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման մասին՝ սույն համաձայնագրի 11-րդ հոդվածում նշված որոշումը Բարձրագույն խորհրդի կողմից հետագայում ընդունվելու նպատակով, եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ:
Միջազգային պայմանագրին միանալուն առնչվող հարցի ուսումնասիրման անհրաժեշտության դեպքում սույն համաձայնագրի III և IV բաժինները համապատասխան հարաբերությունների նկատմամբ կիրառվում են համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis):
Բաժին III
Համատեղ հետազոտական խումբը