Հոդված 5
Հոդված 5
1. Միջազգային պայմանագիր կնքելու առաջարկի լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունում անդամ պետությունների և Հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված համատեղ հետազոտական խումբ ձևավորելու մասին:
2. Միջազգային պայմանագիր կնքելու առաջարկը 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» XXIV հոդվածի 8-րդ կետի իմաստով ուսումնասիրելու դեպքում համատեղ հետազոտական խումբը ձևավորվում է պարտադիր կարգով:
3. Համատեղ հետազոտական խմբի աշխատանքում մասնակցում են երրորդ կողմի ներկայացուցիչները:
4. Համատեղ հետազոտական խմբի նիստերի և փորձագիտական խորհրդակցությունների անցկացման ժամկետներն ու ձևաչափը Հանձնաժողովի կողմից համաձայնեցվում են անդամ պետությունների և երրորդ կողմի հետ: