Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ստեղծված համատեղ հետազոտական խումբն իր աշխատանքի շրջանակներում ուսումնասիրում է հետևյալ հարցերը.

ա) երրորդ կողմի հետ ապրանքների առևտրի կառուցվածքը.

բ) միջազգային պայմանագրում կարգավորման ենթակա հիմնական հարցերը.

գ) միջազգային պայմանագրի կնքման հնարավոր տնտեսական հետևանքները՝ ներառյալ անդամ պետություններից յուրաքանչյուրի տնտեսության ճյուղերի համար առավելություններն ու ռիսկերը.

դ) միջազգային պայմանագրի կնքման հետևանքների տնտեսամաթեմատիկական մոդելավորման արդյունքները (այդ թվում՝ հաշվի առնելով համապատասխան վերլուծություն անցկացնելու համար համատեղ հետազոտական խմբի մեջ չներառված փորձագետներ ներգրավելու անհրաժեշտությունը)

ե) միջազգային պամանագրի կնքման նպատակահարմարության մասին որոշումն ընդունելու վրա ազդեցություն ունեցող այլ հարցեր:

2. Անդամ պետությունների և երրորդ կողմի շահագրգռվածության առկայության դեպքում սույն հոդվածի 1-ին կետում նշված հարցերից բացի կարող են ուսումնասիրվել նաև՝

ա) առևտրի շրջանառության կառուցվածքը՝ երրորդ կողմի հետ ծառայությունների առևտրի մասով.

բ) համագործակցության հնարավոր ուղղությունները ներդրումային ոլորտում.

գ) առևտրատնտեսական համագործակցության ոլորտում հնարավոր լրացուցիչ խնդիրները, որոնք կարող են լուծվել առևտրային ռեժիմի ազատականացման պայմաններում:

3. Համատեղ հետազոտական խմբի աշխատանքի շրջանակներում նախապատրաստվում են միջազգային պայմանագրի նախագծի հայեցակարգային դրույթները։

4. Նախքան համատեղ հետազոտական խմբի աշխատանքն ավարտելը՝ համատեղ հետազոտական խմբի աշխատանքային լեզվով կազմված և Միության մարմինների աշխատանքային լեզվով թարգմանված ամփոփիչ զեկույցի նախագիծն ուղարկվում է անդամ պետությունների ուսումնասիրմանը։ Անդամ պետությունների կողմից ամփոփիչ զեկույցի նախագծի ուսումնասիրման ժամկետը սահմանվում է փոխգործակցության կարգով։

5. Համատեղ հետազոտական խմբի աշխատանքի ավարտ է համարվում ամփոփիչ զեկույցի համաձայնեցումն անդամ պետությունների ու երրորդ կողմի հետ։

6. Ամփոփիչ զեկույցը (ի հավելումն սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետում նշված նյութերի)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով նախատեսված կարգով, ներկայացվում է Հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը` միջազգային պայմանագիր կնքելու առաջարկը Բարձրագույն խորհրդի ուսումնասիրմանը ներկայացնելու մասին որոշում ընդունելու համար:

Բաժին IV

Բանակցությունները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։