Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն համաձայնագրի նպատակներով՝ գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

պետական մարմիններ՝ անդամ պետությունների այն մարմինները, որոնք իրականացնում են թափոնների անդրսահմանային տեղափոխման ժամանակ սույն համաձայնագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները կանխարգելելուն, բացահայտելուն և կանխելուն ուղղված գործառույթներ.

եզրակացություն (թույլատրագիր)՝ թափոնների անդրսահմանային տեղափոխման իրավունքը հաստատող փաստաթուղթ.

դիմումատու՝ թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար իրավասու մարմին դիմում ներկայացրած իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ.

իրավասու մարմին՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված՝ անդամ պետության մարմին.

թափոնների անդրսահմանային տեղափոխում՝ Միության ապրանք հանդիսացող թափոնների արտահանում մեկ անդամ պետության տարածքից և դրանց ներմուծում մեկ այլ անդամ պետության տարածք, այդ թվում՝ երրորդ անդամ պետության տարածքով (ներքին տարանցում) և (կամ) Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով, ինչպես նաև թափոնների արտահանում մեկ անդամ պետության տարածքից և դրանց ներմուծում նույն անդամ պետության տարածք՝ մեկ այլ անդամ պետության տարածքով։

Սույն համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Բազելյան կոնվենցիային, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։