Հոդված 6
Հոդված 6
Թափոնների անդրսահմանային տեղափոխումն իրականացվում է եզրակացության (թույլատրագրի) հիման վրա, որն իրավասու մարմնի կողմից տրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևով:
Եզրակացությունը (թույլատրագիրը) դիմումատուին տրվում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Թափոնների արտահանման եզրակացությունը (թույլատրագիրը) տրվում է այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից, որի տարածքից նախատեսվում է դրանց արտահանումը, այդ թափոնների ներմուծման այնպիսի եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում, որը տրվել է այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից, որի տարածք նախատեսվում է դրանց ներմուծումը:
Թափոնների արտահանման եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը ներքին տարանցման դեպքում իրականացվում է սույն հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված՝ դրանց ներմուծման եզրակացության (թույլատրագրի), և այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից տրված ներքին տարանցման եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում, որի տարածքով նախատեսվում է թափոնների անդրսահմանային տեղափոխումը։
Մեկ անդամ պետության տարածքից նույն անդամ պետության տարածք մեկ այլ անդամ պետության տարածքով թափոնների անդրսահմանային տեղափոխման ժամանակ եզրակացության (թույլատրագրի) տրամադրումն իրականացվում է այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից, որի տարածքով տեղափոխվում են թափոնները, այն անդամ պետության իրավասու մարմնից Բազելյան կոնվենցիային համապատասխան ծանուցումն ստանալուց հետո, որի տարածքից և որի տարածք նախատեսվում է թափոնների անդրսահմանային տեղափոխումը։
Եզրակացությունների (թույլատրագրերի) պատճենները կցվում են ապրանքաուղեկից փաստաթղթերի լրակազմին: