Հոդված 7
Հոդված 7
Այն անդամ պետության պետական մարմինները, որի տարածք իրականացվել է թափոնների ներմուծումը և (կամ) այն անդամ պետության պետական մարմինները, որի տարածքով իրականացվել է թափոնների անդրսահմանային տեղափոխումը, առանց եզրակացությունների (թույլատրագրերի) թափոնների անդրսահմանային տեղափոխման փաստերի հայտնաբերման դեպքում, ինչպես նաև եզրակացությունների (թույլատրագրերի) մեջ նշված տեղեկությունների՝ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման ընթացքում ստացված տեղեկություններին անհամապատասխանության դեպքում այդ փաստերի հայտնաբերման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում իրենց պետության իրավասու մարմնի միջոցով այդ մասին տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածքից իրականացվել է թափոնների արտահանումը։