Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Այն անդամ պետության իրավասու մարմինը, որի տարածքից իրականացվել է թափոնների արտահանումը, սույն համաձայնագրի 7–րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունն ստանալիս՝

առանց եզրակացության (թույլատրագրի) թափոնների անդրսահմանային տեղափոխման դեպքում՝ ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված թափոնները վերադարձնելուն կամ էկոլոգիապես հիմնավորված եղանակով դրանք հեռացնելուն՝ Բազելյան կոնվենցիայի նորմերին համապատասխան.

թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու ժամանակ ստացված տեղեկություններին եզրակացության (թույլատրագրի) մեջ նշված տեղեկությունների անհամապատասխանության դեպքում՝

ընդունում է որոշում՝ եզրակացության (թույլատրագրի) գործողության դադարեցման մասին, և այդ որոշումն ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է այն դիմումատուին, որին տրվել է եզրակացությունը (թույլատրագիրը), այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածք իրականացվել է (նախատեսվել է) թափոնների ներմուծումը, և այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածքով իրականացվել է թափոնների անդրսահմանային տեղափոխումը (ինչը հիմք է նշված իրավասու մարմինների կողմից դիմումատուին տրված եզրակացությունները (թույլատրագրերը) չեղարկելու համար).

ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված թափոնները վերադարձնելուն կամ էկոլոգիապես հիմնավորված եղանակով դրանք հեռացնելուն՝ Բազելյան կոնվենցիայի նորմերին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։