Հոդված 1
Հոդված 1
Հիմնական եզրույթները
Սույն համաձայնագրի նպատակներով՝ դրանում գործածվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝
վնասաբեր ծրագիր՝ հատուկ կատարված փոփոխություններով ստեղծված կամ գոյություն ունեցող ծրագիր, որն ակնհայտորեն հանգեցնում է տեղեկատվության չարտոնված ոչնչացման, բլոկավորման, ձևափոխման կամ պատճենահանման, տեղեկատվական (համակարգչային) համակարգի աշխատանքի խախտման.
տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ մեթոդների, արտադրական գործընթացների և ծրագրային-տեխնիկական միջոցների ամբողջություն, որը միավորված է այնպիսի տեխնոլոգիական համալիրի մեջ, որն ապահովում է տեղեկատվության հավաքագրումը, ստեղծումը, պահումը, կուտակումը, մշակումը, որոնումը, հանումը, պատճենահանումը, փոխանցումը, տարածումը և պաշտպանությունը.
տեղեկատվական համակարգ՝ միջոցների կազմակերպական կանոնակարգված ամբողջություն, որոնք իրականացնում են որոշակի տեխնոլոգիական գործողություններ՝ կոնկրետ ֆունկցիոնալ խնդիրների լուծման համար նախատեսված տեղեկատվական գործընթացների միջոցով.
համակարգչային համակարգ՝ ապարատային ու ծրագրային միջոցների համալիր, որոնք նախատեսված են տեղեկատվության ավտոմատացված հավաքագրման, պահման, մշակման, փոխանցման և ստացման համար.
համակարգչային տեղեկատվություն՝ համակարգչային համակարգի հիշողության մեջ գտնվող տեղեկատվություն՝ մեքենայական կամ այլ կրիչներով, համակարգչային համակարգի ընկալման համար հասանելի ձևով կամ կապի ուղիներով փոխանցվող.
տեղեկատվության չարտոնված հասանելիություն՝ հասանելիություն պաշտպանվող տեղեկատվությանը՝ դրա տիրապետողի, սեփականատիրոջ և (կամ) Կողմերի օրենսդրությամբ սահմանված իրավունքների կամ կանոնների խախտմամբ։