Հոդված 1
Հոդված 1
Կողմերը հիմնադրում են ԱՊՀ ցանցային համալսարան (այսուհետ՝ ԱՊՀ ՑՀ)՝ բարձրագույն կրթության, լրացուցիչ մասնագիտական ծրագրերի/լրացուցիչ կրթության կրթական ծրագրերի մասնագիտությունների և (կամ) պատրաստման ուղղությունների գծով կադրերի պատրաստման, համատեղ գիտական ու գիտատեխնիկական նախագծերի իրագործման համար, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական զարգացման գործում։