Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ապահովվում է ԱՊՀ ՑՀ-ի կողմից տրամադրվող կրթական ծառայություններին սույն Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների հավասար հասանելիություն՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից, դավանանքից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից, առողջական վիճակից, սոցիալական և գույքային դրությունից։

Գործընկեր կազմակերպություններում ուսուցման համար սույն Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների ընդունելությունը և գործընկեր կազմակերպություններում նրանց ուսուցումը համատեղ կրթական ծրագրերի շրջանակներում կատարվում են սույն Համաձայնագրին, գործընկեր կազմակերպության գտնվելու վայրի պետության (այսուհետ՝ ընդունող պետություն) օրենսդրությանը և գործընկեր կազմակերպությունների միջև այն պայմանագրին համապատասխան, որում նշվում են՝

համատեղ կրթական ծրագրի տեսակը, մակարդակը և (կամ) ուղղվածությունը (որոշակի մակարդակի, տեսակի և (կամ) ուղղվածության՝ համատեղ կրթական ծրագրի մասերը).

սովորողների կարգավիճակը, համատեղ կրթական ծրագրով ուսուցման ընդունելության կանոնները, սովորողների ակադեմիական շարժունությունը կազմակերպելու կարգը.

համատեղ կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու պայմանները և կարգը, այդ թվում՝ գործընկեր կազմակերպությունների միջև պարտավորությունների բաշխումը, համատեղ կրթական ծրագրի իրագործման կարգը, յուրաքանչյուր գործընկեր կազմակերպության կողմից օգտագործվող ռեսուրսների բնույթն ու ծավալը.

կրթության և (կամ) որակավորման մասին վկայող՝ տրվող փաստաթուղթը կամ փաստաթղթերը, ինչպես նաև այն գործընկեր կազմակերպությունները, որոնց կողմից տրվում են նշված փաստաթղթերը.

գործընկեր կազմակերպությունների միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետը, դրա փոփոխման և գործողության դադարեցման կարգը։

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների ուսուցումը գործընկեր կազմակերպությունների միջև կնքված պայմանագրի շրջանակներում իրականացվում է՝

սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային բյուջեներով կրթության զարգացման համար նախատեսված հատկացումների հաշվին՝ նշված անձանց վճարելով կրթաթոշակներ և գործընկեր կազմակերպությունների հանրակացարաններում նրանց տրամադրելով բնակելի տարածքներ՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների բյուջեներով նախատեսված հատկացումների հաշվին սովորող քաղաքացիների համար ընդունող պետությունների օրենսդրությամբ սահմանված պայմաններով.

ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին՝ վճարովի կրթական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրին համապատասխան.

ԱՊՀ մասնակից պետությունների կողմից ստեղծված հիմնադրամների հատկացումների հաշվին.

ֆինանսավորման այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին, որոնց գործունեությունը չի հակասում ընդունող պետությունների օրենսդրությանը։

Գործընկեր կազմակերպություններում համատեղ կրթական ծրագրերի ուսուցումն իրականացվում է ռուսերենով։

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության և գործընկեր կազմակերպությունների միջև կնքված պայմանագրին համապատասխան՝ ԱՊՀ ՑՀ-ի շրջանավարտներն ստանում են կրթության մասին և (կամ) այն գործընկեր կազմակերպությունների կողմից տրված որակավորման մասին վկայող փաստաթղթեր, որոնցում ԱՊՀ ՑՀ-ի շրջանավարտներն անցել են ուսուցումը։

ԱՊՀ ՑՀ-ի գիտամանկավարժական աշխատողներին և սովորողներին տրամադրվում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ նախատեսված ակադեմիական իրավունքներն ու ազատությունները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։