Հոդված 3
Հոդված 3
ԱՊՀ ՑՀ-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝
գործընկեր կազմակերպությունների բազայի հիման վրա կրթական գործունեության իրականացումը՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների սովորող քաղաքացիների ակադեմիական շարժունության հիման վրա.
ԱՊՀ ՑՀ-ի փոխհամաձայնեցված մասնագիտությունների և (կամ) պատրաստման դասընթացների ուղղությունների մասով համատեղ կրթական ծրագրերի ձևավորումը.
նորարարական կրթական տեխնոլոգիաների ներդրումը համատեղ կրթական ծրագրերով ուսուցման գործընթացում.
ԱՊՀ ՑՀ-ի շրջանակներում համատեղ գիտական և գիտատեխնիկական նախագծերի իրագործումը.
աջակցությունը սույն Համաձայնագրի մասնակից պետություններում ապրող ազգերի լեզուների, մշակույթների և ավանդույթների ուսումնասիրմանը.
ԱՊՀ ՑՀ-ի գործունեության՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը չհակասող այլ ուղղություններ։