Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

ԱՊՀ ՑՀ-ի գործունեության ապահովման համար ստեղծվում է ԱՊՀ ՑՀ-ի համակարգման խորհուրդ (այսուհետ՝ ԱՊՀ ՑՀ ՀԽ), և սահմանվում է ԱՊՀ ՑՀ-ի գլխամասային կազմակերպություն։

ԱՊՀ ՑՀ ՀԽ-ն համարվում է ԱՊՀ ՑՀ-ի կառավարման կոլեգիալ մարմինը։

ԱՊՀ ՑՀ ՀԽ-ի կազմում սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության իշխանության մարմնից ներգրավվում է որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող մեկ ներկայացուցիչ, որն իրականացնում է կրթության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ (որպես կանոն՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի մակարդակով), և յուրաքանչյուր գործընկեր կազմակերպությունից մեկ ներկայացուցիչ (որպես կանոն՝ ղեկավար)։

ԱՊՀ ՑՀ ՀԽ-ն՝

մշակում և հաստատում է իր աշխատանքի կանոնակարգը, որով սահմանվում են ԱՊՀ ՑՀ ՀԽ-ի կողմից որոշումների կայացման ձևը, կարգը, և որով կարգավորվում են ԱՊՀ ՑՀ ՀԽ-ի գործունեության կազմակերպմանն առնչվող այլ հարցեր.

ԱՊՀ ՑՀ ՀԽ-ի կանոնակարգով սահմանված կարգով գործընկեր կազմակերպությունների թվից նշանակում է ԱՊՀ ՑՀ-ի գլխամասային կազմակերպություն.

հաստատում է ԱՊՀ ՑՀ-ի գլխամասային կազմակերպության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա կազմված՝ ԱՊՀ ՑՀ-ի աշխատանքի տարեկան և հեռանկարային պլանները.

մշակում և հաստատում է ԱՊՀ ՑՀ-ին կրթական կազմակերպությունների միանալու չափորոշիչները և պայմանները.

որոշումներ է կայացնում ԱՊՀ ՑՀ-ի կազմում կրթական կազմակերպությունների ներգրավման մասին.

լսում է ԱՊՀ ՑՀ-ի գործունեության մասին ԱՊՀ ՑՀ-ի գլխամասային կազմակերպության տարեկան հաշվետվությունները.

ըստ անհրաժեշտության՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների իշխանության շահագրգիռ մարմիններին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների՝ կրթության բնագավառում համագործակցության հարցերով խորհրդին տեղեկատվություն է տրամադրում ԱՊՀ ՑՀ-ի գործունեության մասին։

ԱՊՀ ՑՀ ՀԽ-ն հրավիրվում է ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն տարին մեկ անգամ։ ԱՊՀ ՑՀ ՀԽ-ի նիստը համարվում է իրավազոր, եթե ներկա է ԱՊՀ ՑՀ ՀԽ-ի անդամների առնվազն կեսը։

ԱՊՀ ՑՀ ՀԽ-ն գլխավորում է նախագահը, որն ընտրվում է ԱՊՀ ՑՀ ՀԽ-ի կանոնակարգով սահմանված կարգով։

ԱՊՀ ՑՀ ՀԽ-ի պատասխանատու քարտուղարը նշանակվում է ԱՊՀ ՑՀ-ի գլխամասային կազմակերպության հաստիքային աշխատակիցների կազմից՝ ԱՊՀ ՑՀ ՀԽ-ի կանոնակարգով սահմանված կարգով։

ԱՊՀ ՑՀ-ի գլխամասային կազմակերպությունը գործում է ԱՊՀ ՑՀ ՀԽ-ի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում՝ ԱՊՀ ՑՀ գործընկեր կազմակերպությունների համատեղ գործունեությունը համակարգելու նպատակներով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։