Հոդված 2
Հոդված 2
ԱՊՀ ՑՀ-ն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների բարձրագույն կրթության այն կրթական կազմակերպությունների (այսուհետ՝ գործընկեր կազմակերպություններ) ցանցն է, որոնք միավորվել են սույն Համաձայնագրի նպատակների և բարձրագույն կրթության և լրացուցիչ մասնագիտական կրթության համատեղ կրթական ծրագրերի (այսուհետ՝ համատեղ կրթական ծրագրեր) իրագործման համար գործընկեր կազմակերպությունների ռեսուրսների օգտագործմամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համատեղ կրթական ծրագրերով նախատեսվող՝ ուսուցում իրականացնելու, ուսումնական և արտադրական պրակտիկաներ և ուսումնական գործունեության այլ տեսակներ անցկացնելու համար ռեսուրսներ ունեցող՝ ԱՊՀ մասնակից պետությունների այլ կազմակերպությունների և հաստատությունների մասնակցությամբ։
Գործընկեր կազմակերպություններ են համարվում ԱՊՀ ՑՀ-ին կրթական կազմակերպությունների միանալու չափորոշիչներին և պայմաններին համապատասխանող կրթական կազմակերպությունները։
ԱՊՀ ՑՀ-ի գործունեությունը կանոնակարգվում է սույն Համաձայնագրով, սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով՝ սույն Համաձայնագրի մասնակիցների կողմից։