Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Գործընկեր կազմակերպությունների ուսումնամեթոդական, վարչատնտեսական և կազմակերպչական գործունեության ֆինանսավորումը կատարվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության համապատասխան գործընկեր կազմակերպությունների միջև կնքված պայմանագրի հիման վրա, այդ թվում՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից միջոցների ներգրավմամբ։

ԱՊՀ ՑՀ ՀԽ-ի անդամների, ԱՊՀ ՑՀ-ի գործընկեր կազմակերպությունների և գլխամասային կազմակերպության ներկայացուցիչների՝ ԱՊՀ ՑՀ-ի միջոցառումներին մասնակցելու մասով գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գործադիր իշխանության ուղարկող մարմինների և ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունների կողմից։

ԱՊՀ ՑՀ ՀԽ-ի, ԱՊՀ ՑՀ-ի գլխամասային կազմակերպության նիստերի անցկացման ֆինանսավորման հետ կապված ծախսերը կարող են կատարվել կրթության ոլորտում պետական քաղաքականության և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթ իրականացնող՝ իշխանության մարմինների և սույն Համաձայնագրի այն մասնակից պետությունների կազմակերպությունների հաշվին, որոնց տարածքներում անցկացվում են նշված նիստերը։

ԱՊՀ ՑՀ-ի գլխամասային կազմակերպության գործունեության ֆինանսավորումը կատարվում է ԱՊՀ ՑՀ-ի գլխամասային կազմակերպության միջոցների հաշվին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։