ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸԳլուխ 40 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 211. Մաքսային հսկողության իրականացմանն այլ պետական մարմինների մասնագետների և փորձագետների ներգրավումը
Հոդված 211. Մաքսային հսկողության իրականացմանն այլ պետական մարմինների մասնագետների և փորձագետների ներգրավումը
1. Մաքսային հսկողության իրականացումն ապահովելու նպատակով մաքսային հսկողության իրականացմանն այլ պետական մարմինների մասնագետների և փորձագետների ներգրավումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 347-րդ հոդվածին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 347-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման նպատակով այլ պետական մարմիններից մասնագետների և փորձագետների ներգրավումն իրականացվում է մաքսային մարմնի որոշման հիման վրա:
3. Սույն մասում նշված որոշման ձևը սահմանում է Կոմիտեն: