Հոդված 315. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային նույնականացման միջոցները խաբեությամբ օգտագործելով
Հոդված 315. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային նույնականացման միջոցները խաբեությամբ օգտագործելով
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների կամ տրանսպորտային միջոցների տեղափոխումը կամ ժամանակավոր պահպանման հանձնելը` մաքսային գործառնությունների կամ հսկողության իրականացման համար կեղծ, անօրինական ճանապարհով ստացված, անվավեր համարված կամ այլ ապրանքներին և տրանսպորտային միջոցներին վերաբերող մաքսային և այլ փաստաթղթեր մաքսային մարմին ներկայացնելով, ինչպես նաև կեղծ մաքսային նույնականացման միջոցներ օգտագործելով՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների արժեքի տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հարյուր հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամի չափով: