Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-10-17-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 59 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 326. Վարչական ձերբակալումը

գործել է մինչև 2023-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 326. Վարչական ձերբակալումը

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու, մաքսային կանոնների խախտման վերաբերյալ որոշումը կայացնելու նպատակով, եթե սպառված են այլ միջոցները մաքսային կանոնների խախտում կատարած անձի ինքնությունը պարզելու համար, թույլատրվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձի վարչական ձերբակալում` մինչև երեք ժամ տևողությամբ:

2. Եթե կան բավարար տվյալներ անձի կողմից մաքսային սահմանով մարմնում թաքցրած ապրանք տեղափոխելու մասին, և եթե անձը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն է ցույց տալիս անձնական զննության ժամանակ, փորձում է փախչել դեպքի վայրից, ապա նա կարող է ձերբակալվել մինչև երեք օր ժամկետով` ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնելով դատախազին:

3. Վարչական ձերբակալման ժամկետը հաշվարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

4. Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում են այն կազմող անձի պաշտոնը, անունը և ազգանունը, ձերբակալվածի տվյալները, ձերբակալման հիմքերը, վայրը, ժամը, ամսաթիվը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։