Հոդված 292. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրի վարումը և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վկայականը
Հոդված 292. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրի վարումը և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վկայականը
1. Մաքսային մարմինը վարում է լիազորված տնտեսական օպերատորների էլեկտրոնային ռեեստրը և ապահովում է դրա պարբերական հրապարակումը տեղեկատվական համակարգերի միջոցով՝ Միության մաքսային օրենսգրքի 431-րդ հոդվածին համապատասխան:
2. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը իրավաբանական անձին տրամադրում է Կոմիտեն՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայական տալու միջոցով։
3. Մաքսային մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է լիազորված տնտեսական օպերատորի կողմից Միության մաքսային օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին համապատասխան ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը և անհրաժեշտության դեպքում փոփոխում է լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում ընդգրկելու մասին վկայականը կամ տրամադրում է նոր վկայական: