Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-11-25։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 26 · «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 153. Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը առանց մաքսային մարմինների թույլտվության

գործել է մինչև 2023-11-25Բացել ARLIS-ում

Հոդված 153. Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը առանց մաքսային մարմինների թույլտվության

1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները հայտարարատուն առանց մաքսային մարմինների թույլտվության կարող է փոխանցել այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը՝ Միության մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հիմքերով:

2. Անձը, որին տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցվել են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները, հայտարարատուի հետ համապարտ պարտավորություն է կրում վճարման ենթակա մաքսային վճարների վճարման համար:

3. Մաքսային մարմինը, Միության մաքսային օրենսգրքի 340-րդ հոդվածի համաձայն, իրավունք ունի պահանջելու «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փաստացի գտնվելու վայրի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ, իսկ ապրանքներն այլ անձի փոխանցելու դեպքում՝ այդ անձի մասին տեղեկություններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։