Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-11-25։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 22. Մաքսային արժեքը

գործել է մինչև 2023-11-25Բացել ARLIS-ում

Հոդված 22. Մաքսային արժեքը

1. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Միության մաքսային օրենսգրքի 5-րդ գլխին համապատասխան:

2. Միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան` Միության մաքսային օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով սահմանված մեթոդներով մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմինների և հայտարարատուների միջև խորհրդակցությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Մաքսային մարմինները սույն օրենքով սահմանված կարգով ապրանքների մաքսային արժեքի հետ կապված հարցերի վերաբերյալ անձանց տրամադրում են իրազեկումներ: Իրազեկումներ տրամադրելիս մաքսային մարմինն իրավունք չունի կատարելու փաստաթղթերի ստուգում և ընդունելու նախնական որոշումներ մաքսային արժեքի վերաբերյալ:

4. Սույն օրենքում օգտագործվող «փոխկապակցված անձինք», «նույնական ապրանքներ», «համանման ապրանքներ» հասկացությունները կիրառվում են Միության մաքսային օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված իմաստներով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։