Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-11-25։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸԳլուխ 11 · ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ

Հոդված 61. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բռնագանձումը՝ որպես ապահովում տրամադրված դրամական միջոցների, ավել վճարված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի չմարված մնացորդի և վճարողի այլ գույքի հաշվին

գործել է մինչև 2023-11-25Բացել ARLIS-ում

Հոդված 61. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բռնագանձումը՝ որպես ապահովում տրամադրված դրամական միջոցների, ավել վճարված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի չմարված մնացորդի և վճարողի այլ գույքի հաշվին

1. Մաքսային մարմիններն իրավունք ունեն բռնագանձելու վճարման ենթակա մաքսատուրքը, հարկերը, դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տոկոսները, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը՝ որպես ապահովում տրամադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի չմարված մնացորդի և վճարողի այլ գույքի հաշվին։

2. Մաքսային մարմինների կողմից Միության մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ մաքսային վճարների և այլ վճարների ժամկետանց պարտավորությունների գանձման նպատակով մաքսային մարմինն օրենքով սահմանված կարգով բռնագանձում տարածելու հայցադիմումով դիմում է դատարան:

3. Մաքսային մարմինների կողմից Միության մաքսային օրենսգրքին և սույն օրենքին համապատասխան՝ որպես վճարման ապահովում տրամադրված դրամական միջոցների հաշվին մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գանձման կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Որպես վճարման ապահովում տրամադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բռնագանձումը կատարվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշվից։

5. Մաքսային մարմինը որպես վճարման ապահովում տրամադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի հաշվին մաքսատուրքի, հարկերի, դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների բռնագանձման մասին գրավոր հայտնում է մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողին՝ բռնագանձումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։