Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-18-ից մինչև 2026-07-19։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸԳլուխ 50 · ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 250. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներից մեկում ընդգրկման մասին դիմումի հետ ներկայացված տվյալների փոփոխությունը

գործել է մինչև 2026-07-19Բացել ARLIS-ում

Հոդված 250. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներից մեկում ընդգրկման մասին դիմումի հետ ներկայացված տվյալների փոփոխությունը

1. Ռեեստրում ընդգրկման մասին դիմումի հետ ներկայացված՝ սույն օրենքով նախատեսված տվյալների փոփոխության դեպքում իրավաբանական անձը (իրավաբանական անձի վերակազմավորման դեպքում՝ նրա իրավահաջորդը) պարտավոր է մաքսային մարմնին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցել այդ փոփոխությունների մասին տվյալների փոփոխությունների օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, և ներկայացնել դրանք հաստատող փաստաթղթերը։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկություններն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինն ստուգում է նշված տվյալների համապատասխանությունը ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու համար օրենքով սահմանված պայմաններին և ռեեստրում համապատասխան փոփոխություններ է իրականացնում: Ռեեստրում անձանց ընդգրկման մասին վկայականում (մաքսային փոխադրողի կարգավիճակը հաստատող փաստաթղթում) նշված տվյալների փոփոխության դեպքում մաքսային մարմինը տրամադրում է նոր վկայական (մաքսային փոխադրողի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ)` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն հոդվածին համապատասխան՝ ներկայացված փաստաթղթերը կցվում են համապատասխան ռեեստրում ընդգրկման ժամանակ իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերի փաթեթին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։